ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք. Ջո Բայդեն

Վաշինգտոնը հետագայում էլ կփորձի պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին Ուկրաինայի տարածքում ագրեսիվ գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:  Գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Ուկրաինայում բռնությունների և ագրեսիայի համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը նվիրված է Ղրիմը Ռուսաստանին միացնելու 7-րդ ամյակին:

Բայդենն իր հայտարարության մեջ պնդում է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի թերակղզու ենթադրվող անեքսիան:

Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի հարգել Ուկրաինայում  «արժանապատվության հեղափոխությունը»:

Ռուսաստանը Ղրիմն իրեն է կցել 2014-ին՝ տարածաշրջանում անցկացված հանրաքվեի արդյունքներով: Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և Ղրիմը համարում է Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված իր տարածքը: Մոսկվան նշում է, որ թերակղզու հարցն ընդմիշտ է փակված՝ այն իրեն է պատկանում:

2014 թ. փետրվարի 26-ին Սիմֆերոպոլում Ռուսաստանի Դաշնության դրոշը բարձրացվեց Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա: