Սա ի՞նչ գործ ունի այստեղ. գեներալները Թորոսյանին դուրս են հրավիրել խորհրդակցության սենյակից

«Մեդիապորտի» տեղեկություններով՝ երեկ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Գլխավոր շտաբ էր գնացել նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, սակայն նրան չի հաջողվել ներկա գտնվել գեներալների հետ հանդիպմանը:

Գեներալները նկատելով Թորոսյանին՝ հարցրել են՝ «սա ի՞նչ գործ ունի այստեղ», ապա դուրս են հրավիրել նրան խորհրդակցության սենյակից:

Իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել են փաստեր՝ պնդելով, որ Փաշինյանի հրաժարականի իրենց պահանջն անբեկանելի է: