Ցինի՛կ, իսկ Եռաբլուրից ի՞նչ էներգետիկա ես ստանում

Վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը շատ տպավորված է “պատշգամային” էներգետիկայով, երբ իր փոքրաթիվ երկրպագուների հետ դեգերում էր երևանյան փողոցներով ու «միամտաբար» պատշգամբներից մարդիկ իրեն ողջունում էին…

Էժանագին սցենարիստները շարունակում են իրենց էժանագին ծառայությունները մատուցել Նիկոլի նման էժանագին գործիք-գործչին…

Հետաքրքիր է, իսկ դավաճանին ողջունողների մեջ կային արտաշատցի անցորդ-քյաբաբիստը, կեպիով և ակնոցներով անցորդի դեր կատարող Արտաշատի ոստիկանապետը, հեռուստաընկերություն փակել խորհուրդ տվող և Նիկոլին երկու անգամ բարևող անցորդը, Գյումրի-Երևան մայրուղում դավաճան Նիկոլին դիմավորող երկրպագուները, որոնցից ոմանց գլխին հայտնվեցին ազգադավի խորհրդական Նաիրիի մեքենայում գտնվող գլխարկները և այլ «դերասաններ»…

Ցինի՛կ, իսկ Եռաբլուրից ի՞նչ էներգետիկա ես ստանում, երբ  գիտես, որ այդ հազարավոր տղաները հենց քո նման դավաճանի պատճառով են այդտեղ…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից