Մենք պատրաստ ենք կորցնելու պետականությունը՝ հանուն մեր հարևանների հետ խաղաղ ապրելու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կարդում և լսում ես Հայաստանի ընդդիմադիր գործիչներին, քաղաքագետներին, վերլուծաբաններին ու զարմանում՝ միթե՞ կարելի է այդքան հետամնաց և ազգայնական լինել։ Նրանք զայրացած են մեր հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անհանգստությամբ՝ այն որ նրանք հանդիմանում են Հայաստանի ազգընտիր իշխանության հանդեպ զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից անվստահությամբ։ Ի՞նչ է, չե՞ք ցանկանում որ մեր հարևանների հետ ապրենք խաղաղ, բարեկամական մթնոլորտում։ Մեջ եք գցել պետություն, արժանապատվություն և այլ հետամնաց հասկացողություններ։ Ժամանակակից աշխարհում, բացարձակապես կարևոր չէ , այսպես կոչված ազգային պետության հայեցակարգը։ Այո, մենք պատրաստ ենք կորցնելու պետականությունը հանուն մեր հարևանների հետ խաղաղ ապրելու։ Եվ, նույնպես այո, մենք հանուն այդ բարձր արժեքների պատրաստ ենք մոռանալ, այսպես կոչված հայոց ցեղասպանությունը նույնպես։Մենք ողջունում ենք հայրենի իշխանություններին, մեր հարևանների հետ բարեկամության խոչընդոտ հանդիսացող Արցախը հանձնելու համար։ Անհրաժեշտության դեպքում, կողմ ենք նաև Սյունիքի զիջմանը նույնպես։ Իսկ ձեր կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ խոսույթը, մենք դիտարկում ենք , որպես ատելության խոսք և դիմում ենք իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցելու համար։ Մենք անվերապահորեն հավատում և սատարում ենք հայ ժողովրդի մեծ մտածողներ Լենա Նազարյանին, Անուշ Բեղոյանին և իհարկե՝ մեծն վարչապետին։

Հայաստանի առաջադեմ, քաղաքացիական հասարակության անդամներ

Հայտարարությունը բաց է ստորագրության համար

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։