Ռուսաստանի դեմ սադրանքներ են պատրաստում, երկիրն ուզում են վերահսկողության տակ առնել. Պուտին

Փետրվարի 24-ին «աշխարհացունց» լուրը հրապարակ նետվեց… Մոսկվայից: Այդ օրը Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ ընդլայնված կոլեգիայի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտահայտություններ է բարձրաձայնել, որոնց իմաստը, ըստ ամենայնի, կբացահայտվի 2021թ. ընթացքում: «Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը տեղեկություններ ունի Ռուսաստանի դեմ առաջիկա սադրանքների մասին` կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ: Բացի այդ, դեռ ցանկանում են թուլացնել Ռուսաստանը և առնել այն արտաքին վերահսկողության տակ, ինչպես դա տեղի է ունենում հետխորհրդային տարածքի մի շարք երկրների հետ»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:

Դե, ինչպես ասում են, զարմացրել է, բայց ոչ այնքան: Եվ նույն Ուկրաինայի կամ մեր Հայաստանի մասին ակնարկը նույնպես զարմանալի չէ: «Մենք բախվում ենք Ռուսաստանին զսպելու, այսպես կոչված, քաղաքականության հետ: Խոսքը ոչ թե միջազգային հարաբերությունների համար բնական մրցակցության մասին է, այլ կայուն և շատ ագրեսիվ գծի, որի նպատակն է խաթարել մեր զարգացումը, դանդաղեցնել այն, խնդիրներ ստեղծել արտաքին պարագծի երկայնքով, ներքին անկայունություն հրահրել, խաթարել այն արժեքները, որոնք միավորում են ռուսական հասարակությանը և, ի վերջո, թուլացնել Ռուսաստանն ու առնել արտաքին վերահսկողության տակ, ինչպես տեսնում ենք, գիտենք, դա տեղի է ունենում հետխորհրդային տարածքի որոշ երկրներում»,- ընդգծել է պետության ղեկավարը: Պուտինի խոսքով՝ 2020 թվականին Ռուսաստանում կանխվել է 72 ահաբեկչական հանցագործություն: Այս կապակցությամբ նա հրահանգել է ԱԴԾ-ին հատուկ ուշադրություն դարձնել ահաբեկիչների ու օտարերկրյա հատուկ ծառայությունների միջև կապերի բացահայտմանը:

Ինչ վերաբերում է համաճարակի դեմ պայքարի ոլորտում սադրանքներին, Պուտինը շեշտել է. մի շարք հարցերի վերաբերյալ անհեթեթ և չհիմնավորված մեղադրանքներով իրականացվում է նպատակային տեղեկատվական արշավ ռուսական պետության դեմ: «Անգամ անհեթեթ, ես կասեի, ամեն տեսակ անեկդոտային, դավադրության տեսություններ են օգտագործվում՝ փորձարկելու համար, օրինակ, բժշկության ոլորտում վերջերս ձեռք բերված հաջողությունները և կորոնավիրուսի դեմ պայքարը, – շեշտել է նա: – Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության շատ գործընկերներ դրական են վերաբերվում այս ոլորտում Ռուսաստանի արդյունքներին, նրանք պատրաստ են համագործակցել, և այդ վերաբերմունքը միայն ողջունելի է»:

Ռուսաստանի ղեկավարը նաև հայտարարել է, որ Մոսկվան արդեն ընտելացել է և պատրաստ է ամեն տեսակի սադրանքների. «Մեզ փորձում են կապել տնտեսական և այլ պատժամիջոցներով, արգելափակել միջազգային խոշոր նախագծերը, որոնցում, ի դեպ, ոչ միայն մենք, այլև մեր գործընկերներն են շահագրգռված, ուղղակիորեն միջամտել հասարակական-քաղաքական կյանքին, ժողովրդավարական գործընթացներին, և, իհարկե, ակտիվորեն օգտագործվում են գործիքներ հատուկ ծառայությունների զինանոցից»: Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է բաց երկխոսություն վարել, փոխզիջումներ գտնել փոխվստահության և հարգանքի հիման վրա: Բայց գլխավորը մնում է անվերապահ՝ «Ռուսաստանի ինքնիշխանությունը, նրա ազգային շահերը, մեր քաղաքացիների անվտանգությունը, մեր ժողովրդի՝ իրենց ապագան որոշելու իրավունքը: Եվ այդ արժեքները, մեր զարգացման հիմքերը պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն»: Այս ֆոնին նա կոչ է արել, հիմնվելով արդեն ստեղծված բազայի, ԱԴԾ-ի աճող կարողությունների և ներուժի վրա, ապահովել աշխատանքի նոր որակ բոլոր հիմնական ոլորտներում. «Դրա արդյունավետությունը պետք է համապատասխանի այն սպառնալիքների բնույթին և դինամիկային, որոնց բախվում ենք»:

Դե, ի՞նչ կարելի է ասել Պուտինի այս մտահոգությունների մասին, որոնք արտահայտվել են գրեթե հրապարակավ: Այս տողերի հեղինակն անձամբ է բախվել (դեռ 2016 թ.) այն փաստին, որ Հայաստանի իշխանական կառույցներում կային անձինք, և, ի դեպ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր համոզված էին, որ 2018-ի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթից հետո (անց է կացվել Ռուսաստանում) Մոսկվայում պարտադիր պետական հեղաշրջում տեղի կունենա, և Պուտինը գահընկեց կարվի: Եվ ոչ միայն գահընկեց կարվի. «նրան կդատեն»: Եվ ով է ֆինանսավորելու հեղաշրջումը Ռուսաստանում, եթե «հեղափոխությունների հնարավոր հովանավորներից» ոմանք  և հակապետական ​​դավադրության հավանական մասնակիցներից (խոսքը Մոսկվայի մասին է…) շատերն արդեն 2016 թ. վերջերից բանտերում էին կամ հետապնդվում էին քրեական օրենսդրության համաձայն:

Ավաղ, հիմա Երևանում իշխանության մեջ են մարդիկ, ովքեր հարյուրհազարավոր անգամ ավելի վատն են, քան նախորդ իշխանությունները, նույնիսկ ավելի վատ, քան բնակելի շենքի համատիրության սովորական ղեկավարը:

Ժամանակի հետ թե՛ մենք, թե՛ ամբողջ աշխարհը, իհարկե, կհասկանանք, թե ինչի մասին է խոսել նախագահ Վլադիմիր Պուտինը 2021 թվականի փետրվարի 24-ին: Առայժմ պարզապես մի բան հաշվի առնենք. Մոսկվան կասկած չունի, որ այլևս ինքնիշխան Հայաստան չկա, և մեր երկիրը գտնվում է արտաքին հսկողության տակ: Ո՞ւմ հսկողության։ Իսկ նայեք, թե որ երկրի դեսպանատունն է կանգնել չարագործ սրիկս Կոկոլ Փաշինօղլուի թուրքերի թիկունքին: Ո՞ր երկրի դեսպանատունն է «զգուշացրել» ընդդիմությանը – ոչինչ չձեռնարկել: Ճիշտ է. ԱՄՆ դեսպանատունը: «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դիվանագիտական ուղիներով նախազգուշացրել է բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որ օրինական կերպով ընտրված կառավարությունը տապալելու ցանկացած փորձ խստորեն կդատապարտվի ԱՄՆ-ի կողմից, իսկ հնարավոր հեղաշրջման կազմակերպիչները կզրկվեն միջազգային իրավասությունից»։

Հայաստանի բնակիչներ, ինքներդ մտածեք և ինքներդ եզրակացություններ արեք. դուք ԱՄՆ-ի ստրուկ չեք լինի, դուք արդեն ԹՈՒՐՔԵՐԻ ՍՏՐՈՒԿ եք

Սերգեյ Շաքարյանց