Հենց Փաշինյանն է եղել երկկողմ շփումների նախաձեռնողը. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԼՂ հարցով սադրիչ հայտարարություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ շփումների բացակայության մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«ՀՀ վարչապետի հետ իմ շփումները դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո: Չնայած հենց նա է եղել մեր շփումների նախաձեռնողը: Նա խոստացել է ջանքեր գործադրել հակամարտությունը կարգավորելու համար»,-ասել է Ալիևը արտասահմանյան և տեղական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ընդառաջել է ՀՀ վարչապետին: