Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպման օրը

Մոսկվայում փետրվարի 27-ին տեղի կունենա Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Դա լինելու է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախորդ հանդիպումները կայացել են հունվարի 30-ին և փետրվարի 12-ին: