Կրեմլը բացահայտել է Պուտին-Փաշինյան երեկվա զրույցի մանրամասները

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա զրույցի ժամանակ կողմ է արտահայտվել այս երկրում իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակներում»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե դուք ուշադիր նայել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա, հավանաբար, հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահն այնտեղ արտահայտվել է հօգուտ խնդրի լուծման՝ օրենքի շրջանակներում: Դա շատ կարևոր է: Մենք բավականին ամբողջական ձևակերպում տվեցինք, որը շատ տեղեկատվական է», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո ռուսական և հայկական կողմերի հաղորդագրությունների մեջ առկա ձևակերպումների անհամապատասխանությունը։

ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, թե «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ», այնինչ Կրեմլի հաղորդագրության մեջ նման ձևակերպում չկա, այլ ասվում է, որ «Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը և օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը»։