Ալիևը չի բացառում Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքումը, եթե ամեն ինչ իրենց ուզածով ընթանա

Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ և չի բացառում խաղաղության պայմանագրի ստորագրում։ Այս մասին,  «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, արտասահմանյան մամուլի լրագրողների հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով, եթե Երևանը «խարդախություն չանի ու չխաբի», ապա Բաքուն «պատրաստ է ամրացնել կապերը» Հայաստանի հետ:

«Իհարկե, եթե ամեն ինչ ընթանա ճիշտ այնպես, ինչպես մենք մտածում ենք, մենք ինչ-որ փուլում չենք բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ նոյեմբերի 10-ի փաստացի հայտարարությունը, ըստ էության,  հենց խաղաղության պայմանագիր է»,- ասել է Ալիևը:

Հայաստանի հետ «խաղաղության» պատրաստ Ալիևը հայ ռազմագերիներին անվանում է դիվերսանտներ: Բաքվում պահվող ավելի քան 300 ռազմագերի կա, մինչդեռ Բաքվի բռնապետը հայտարարել է, թե «Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին, իսկ մնացածը դիվերսանտներ են»: