«Մ.Ի.Տ.Ք. Ազգային Խորհուրդը» միանում է ապիկար իշխանությունների հրաժարականի պահանջին

«Մ.Ի.Տ.Ք. Ազգային Խորհուրդը» երրորդ անգամ վերահաստատում և պահանջում է ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականը։ Պետականաքանդ և ազգակործան քաղաքականությունը այլևս տեղ չի կարող ունենալ մեր հայրենիքում։ Մենք սատարում և միանում ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի պահանջին, ինչպես նաև ՀՀ նախագահների, Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ -ի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի, ՀՀ Գիտությունների Ակադեմիայի, բուհերի, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաների, սփյուռքահայության օրվա ապիկար քաղաքական իշխանություններին ուղղված հրաժարականների պահանջին։

«Մ.Ի.Տ.Ք. Ազգային Խորհուրդ»