Փաշինյանն այս ինչ վիճակի է հասցրել երկիրը, որ թուրք պաշտոնյաները խառնվում են Հայաստանի ներքին գործերին․Իգոր Ստրելկով

Թուրքիան ինչպե՞ս կարող է դատապարտել Հայաստանի զինված ուժերի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը այս ինչ վիճակի է հասցրել երկիրը, որ թուրք պաշտոնյաները, որոնք Հայաստանի և Ղարաբաղի դեմ պատերազմ են հրահրել` խառնվում են Հայաստանի ներքին գործերին, դատապարտում ՀՀ բանակի հայտարարությունը։ Վիճակը հանգուցալուծվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ, ուրիշ տարբերակ չկա: Այս մասին ասել է  ՌԴ ԱԴԾ (ФСБ) գնդապետ, Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Իգոր Ստրելկովը։