Հ1-ի և նիկոլականների լեփ-լեցուն Հանրապետության հրապարակը և իրականությունը

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող ստախոսը և նրան սպասարկողները երեկ խայտառակվեցին, քանի որ իրենց երազած հանրահավաքը Երևանի Հնարապետության հրապարակում այդպես էլ մնաց երազանք…

Որքան էլ Հ1-ի օպերատորները կաշվից դուրս գալով՝ այնպիսի ռակուրսներից էին անում նկարահանումները, որ հեռուստադիտողների մոտ կարծիք ստեղծվի, որ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է և դավաճանին հաջողվել է կրկնել այն, ինչ նա արել էր 2018 թ-ի ապրիլի վերջին նույն վայրում, իրականում, նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործելով իշխանություններին հաջողվել էր հրապարակ բերել շատ քիչ մարդ… Այդ փաստն արձանագրել է նույնիսկ իշխանություններին սատարող և սպասարկող հայտնի սորոսական ՀԿ-ներից մեկի ղեկավարը, ըստ որի Հանրապետության հրապարակում հավաքվածների թիվը եղել է 10 200 մարդ… Ըստ ընդդիմադիրների՝ հանրահավաքին ավելի քիչ մարդ է մասնակցել….

Ստացվում է՝ 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում «ժողովրդի» վարչապետը 10 հազար մարդու է հավաքում ու նրանց հետ կոնսուլտացիաներ է անում, թե ինչպես ղեկավարի երկիրը… Սա խայտառակություն էլ չէ… Սա ողբերգություն է…

Մտածելով, որ Հ1-ի միջոցով խաբել են հեռուստադիտողներին և կարողացել են վերջիններիս համոզել, որ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկա, նիկոլականները և իշխանություններին սպասարկողները լծվել էին հանացանցում մարդկանց խաբելու անպատվաբեր գործին…

Ավելի լավ բան չմտածելով, Նիկոլին սատարողները և սպասարկողները իրենց էջերուն ակտիվորեն սկսեցին տեղադրել 2018 թ-ի ապրիլի վերջին  նույն վայրում տեղի ունեցած հանրահավաքների լուսանկարները՝ հույս ունենալով, որ ոչ ոք չի տեսնի, որ իրենց կողմից տեղադրված լուսանկարներում ծառերը կանաչապատ են…

Եթե նիկոլականների կողմից համացանցում կազմակերպված էժանագին քայլերը և կեղծիքները սպասելի էին, ապա զզվելի էր Հ1-ի պահվածքը, որի օպերատորներն ամեն ինչ արեցին, դիմեցին բազում մանիպուլյացիաների՝ որպեսզի գրեթե դատարկ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն ներկայացնեին…

Հ.Գ. Ի դեպ, Գյումրիում իշխանական որոշ ներկայացուցիչների կոչերին՝ հավաքվել Վարդանանց հրապարակում և մեկնել Երևան՝ դավաճան Նիկոլի  հանրահավաքին մասնակցելու համար, արձագանքել էին մի 20 հոգի…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից