ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ:Դեսպանը շնորհավորել է սենատոր Մենենդեսին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

ՀՀ դեսպանության տեղեկացմամբ, զրույցի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորել դրանց հաղթահարման նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ներգրավվածությունը:

Դեսպան Ներսեսյանը սենատորի ուշադրությանն է հրավիրել հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդիրը և երկուստեք ընդգծվել է նրանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ անրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։

Սենատորի խնդրանքով Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը։