Կապիտուլյանտ վարչապետի և ապիկար կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկողները բանակի կողքին են և վերջ

Կապիտուլյանտի հերթական մանիպուլացիան, թե բա վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ է», որին սատարելով արձագանքում է Թուրքիան և Ադրբեջանը:

Հայաստանի Զինված ուժերի հայտարարությունը, որով պահանջում են կապիտուլյանտ վարչապետի և ապիկար Կառավարության հրաժարականը, չի կարող որակվել ռազմական հեղաշրջման փորձ, քանի որ այն ուղղված չէ որևէ եղանակով իշխանությունը զավթելուն կամ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն կամ նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելուն, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն, ինչպոս նաև Սահմանադրական կարգը տապալելուն:

Հ.Գ. Չմոռանանք, որ կապիտուլյանտ վարչապետի և ապիկար կառավարության հրաժարականի պահանջով հանդես են եկել Հանրապետության նախագահը, ՀՀ բոլոր նախկին նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ԵՊՀ գիտական խորհուրդը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, բազմաթիվ կուսակցություններ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, ինչպես նաև Շիրակի, Արարատի և այլ մարզերի համայնքապետեր, բազմաթիվ գործարարներ և բնակչության զգալի մասը: Հրաժարականի պահանջով հանդես եկողները բանակի կողքին են և վերջ:

«Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»:

Գարեգին ՆԺԴԵՀ

 Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից