Այսօր վարչապետ կոչեցյալը հավաքեց իր բոլոր ստրուկ նախարար-պատգամավորներին, կեղծ պապիկ- տատիկներին և համարեց, որ «ժողովուրդն» իրեն սատարում է

«ԹԱՎՇՅԱ» ՍՊԱՌՆԱԼԻՔ

Այսօր վարչապետ կոչեցյալը հավաքեց իր բոլոր ստրուկ նախարար- պատգամավորներին, կեղծ պապիկ- տատիկներին և համարեց, որ «ժողովուրդն» իրեն սատարում է։ Բոլորին «սիրող», իրականում ողջ հոգով ատող բռնապետիկը, այնուամենայնիվ, չէր կարող ցույց չտալ իր իրական էությունը։ Իրեն «արի ստեղ հլը արա ․․․» դիմող քաղաքացուն, բռնապետիկը սաստեց ․«Քո հետևից կգան»։ Հարգելի «առաջադեմներ», ձեր պաշտելի ժողովրդավարական երկրներում պատկերացնու՞մ եք, որ երկրի ղեկավարը այսպես սպառնա իրեն վիրավորող, նույնիսկ իր ուղղությամբ կոշիկ նետողի նկատմամբ։ Հա՜, մոռացել էի, բա ընդդիմությու՞նը․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։