Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերը․փաստաթղթեր․ DEJAVU

DEJAVU թելեգրամ ալիքը գրում է․ «Նախորդող մեր հրապարակումներում, մենք գրել էինք որ պատերազմի օրերին երբ աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում Հայաստան հիմնադրամին, այդ գումարները հետագայում ծախսվել են ոչ նպատակային, իսկ որոշ դեպքերում ուղղակի անհետացել են։ Մենք գրել էինք նաև, որ բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից փող աշխատելուց, 11 միլիոն դոլար գումար ուղակի անհետացել է՝ չկա։ Իրականում, այդ գումարը կանխիկացնում են, իսկ նախատեսված ապրանքը չի մատակարարվում։ Մեր տրամադրության տակ են հայտնվել, 2 փաստաթուղթ, որից երևում է որ, միանվագ կանխիկացում է տեղի ունեցել՝ 285 143 Եվրո /որպես կանխավճար/, իսկ մյուս փաստաթղթից երևում է որ իբր 519 750 000 դրամի ապրանք պետք է գնվեր։

Այո, թղթերը կան, բայց ամբողջ խնդիրն նրանում է, որ ոչ պատերազմի ընթացքում, ոչ դրանից հետո և մինչ հիմա, այդ ապրանքները չեն մատակարարվել, իսկ գումարը կանխիկացվել և պահվում է մի քանի հոգու մոտ, որոնք Համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը չէն վերադարձրել բյուջե։

Հիշեցնենք, որ DEJAVU-ի տեղեկություններով, այդ գործարքները համակարգել են 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը «Շիշ բռնողը», կառավարության աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «DJ Էդո», Անդրանիկ Քոչարյանը և նախարար Հակոբ Արշակյանը»։