Թուրքին աջակցություն հայտնել են միայն Թուրքիան և սորոսականները. Արփինե Հովհաննիսյան

Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը

Սա նշանակում է, որ զինված ուժերի ուղղակի պարտականությունն ու առաքելությունն է դա անել, իսկ եթե իշխող ուժը և նրա ղեկավարը անմիջական կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը և իրենց գործողություններով հանգեցնում են դրանց խախտման, ապա զինված ուժերը պարտավոր են միջամտել։ Այստեղ խոսք չի կարող լինել պետական հեղաշրջման փորձի մասին: Իսկ թուրքին աջակցություն հայտնել են միայն Թուրքիան և սորոսականները։ Այստեղից սկսած արդեն, ինչպես ասում են, առանց մեկնաբանության։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։