ՌԴ ԴԽ միջազգային հարցերով հանձնաժողովը ՀՀ-ում իրավիճակի շուտափույթ կայունացման հույս է հայտնել

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա օրենսդրության շրջանակներում: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, ռուս սենատորները խորհրդարանական իրենց հայ գործընկերների հետ գտնվում են կապի մեջ:

«Հետևում ենք, բնականաբար՝ մտահոգությամբ: Մաղթում ենք մեր եղբայրական հայ ժողովրդին իրավիճակի շուտափույթ կայունացում Սահմանադրության և գործող օրենսդրության հիման վրա: Կապի մեջ ենք խորհրդարանական մեր հայ գործընկերների հետ»,-ասել է Կոսաչովը: Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է: