Հանդես բերել հանգստություն, առանց բռնության թուլացնել լարվածությունը. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին, որտեղ ասված է.

«Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։

Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք  հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։

Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու  ճանապարհին»։