ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը Հայոց պետականությունը փրկելու մեծագույն քայլ է

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախոհներին և բոլոր հայրենասեր հայերին…

Հայոց Պետականությունն և ժողովուրդը օրհասական իրավիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի հայատյաց գործելաոճի հետևանքով։ Հայոց Բանակը, ինչպես անառիկ ամրոց, այսօր ամուր կանգնած է իր դիրքերում՝ պահանջելով պետականակործան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի հայտարարությունը Հայոց Պետականությունը փրկելու մեծագույն քայլ է, և բոլորս պարտավոր ենք, որպես ամուր պատվար՝ կանգնել Բանակի կողքին։ Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախոհներին և բոլոր հայրենասեր հայերին, մեկ բռունցք դարձած, պաշտպանել Հայոց Պետականությունը։

Մենք փրկելու ենք մեր Հայրենիքը, մենք ապրելու ենք արժանապատիվ Հայաստանում։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից