Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին. Գորիսի քաղաքապետ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել․ «Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։

Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի այս դավաճանական պրոցեսին, որի արդյունքում մենք ժամ-ժամ հայրենիք ենք կորցնում»։