Երկրի հակառակ կողմը. հոգեբանի վերլուծություն. Մաս 4

Ձեր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանվա՞ծ են, Հայաստանի հպարտ քաղաքացիներ։

Մի օր քո երեխան հարցնելու է.

-Հայրի՛կ (մայրի՛կ). Իսկ դու ի՞նչ ես արել, որ ես ավելի լավ երկրում ապրեմ, որ իմ իրավունքները և արժանապատվությունը պաշտպանված լինեն, որ ես ե՛ս լինելու հնարավորություն ունենամ:

Այսօր այդ հարցին պատասխանելու օրն է։

Փաշինյանն իր գրքում գրում է.

«Այո, կան ոստիկաններ, որ կատարում են իշխանության ապօրինի հրահանգը, բայց արդյոք նրանք այդպիսով կատարում են իրանց երազած Հայսաստանի հրահանգը, արդյոք նրանք ուզում են, որ իրենց զավակները ապրում են մի երկրում, որտեղ իրենց նման ոստիկաններ կան:

Նույնը ասենք քննիչին, դատախազին, դատավորին, հարկային տեսուչին: Նրանց կարող է սփոփել այն միտքը, թե իրենք իրենց տիտղոսները, պաշտոնները փոխանցելու են ժառանգաբար, բայց սա արդեն 14-դ դարի ֆեոդալիզմ է և անկախ սրանից՝ 30 հազար մարդու երազած Հայաստան:

Իսկ ովքե՞ր պետք է մտնեն «Մենք»-ի մեջ. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Նրանք չեն տեղավորվի ոչ մի դահլիճում, որ մի սրահում ֆուրշետի: Նրանք կտեղավորվեն միայն Ազատության հրապարակում՝ Հայաստանի սրտում:

Մեր երազած երկիրը 3 միլիոն մարդու երազած երկիրն է և այդ 3 միլիոնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր երազանքի մասին բարձրաձայնելու, իր երազանքը ուրիշի երազանքին խառնելու, ընդհանուր երազանքի ձևավորման մասնակցելու ազատություն և հնարավորություն: Այդ երեք միլիոն մարդը պիտի որոշեն, իրենք պիտի որոշեն, թե ում են վստահում իրենց երազանքի իրագործման ղեկավարումը: Այդ երեք միլիոն մարդը պետք է կարողանան փոխել ղեկավարին:

Իսկ ովքե՞ր են ՀՀ քաղաքացիները, ովքե՞ր են այդ երեք միլիոն թիմի անդամները: դու ես, ես եմ, նա է: Իսկ ինչո՞ւ պետք է դու քեզ պատասխանատու զգաս ապագայի առաջ: Որովհետև հետո, շատ հետո, հեռավոր մի օր քո որդին, քո դուստրը, անարդարությունից, բռնությունից, ամենաթողությունից կտրված, հուսահատ, ի վերջո հարցնելու է քեզ.

-Հայրի՛կ (մայրի՛կ). Իսկ դու ի՞նչ ես արել, որ ես ավելի լավ երկրում ապրեմ, որ իմ իրավունքները և արժանապատվությունը պաշտպանված լինեն, որ ես ե՛ս լինելու հնարավորություն ունենամ:

Միայն մի պատասխան կա, որ քեզ կփրկի քո զավակների արհամարհանքից.

-Ես զավա՛կս, հանուն քո ապագայի արել եմ ինձնից կախված ամեն ինչ:

Բայց եթե դու իրոք արել ես քեզնից կախված ամեն ինչ, քո զավակները նման հարց չեն տա, որովհետև կապրեն իմ ու քո՝ 3 միլիոն մարդու երազած Հայաստանում, որի լինելիությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես…»: (էջ 66-67):

Փաշինյանն իր գրքում ճիշտ հարց է բարձրացնում, սակայն ստորև բերված մտքերը ճիշտ իր դեմ են ուղղված։

Ենթագիտակցաբար նա մարդկանց հուշում է, թե որն է ճիշտ։

Այսօր նրա կողմից կոչ արած միտինգը Հանրապետության Հրապարակում է։

Իսկ Ազատության Հրապարակում, ազգի փրկության համար են հավաքվել։ Մեր երազած երկիրը հաստատ պատերազմում 5000 զոհ տված ու նույնքան էլ վիրավոր ունեցող, անհայտ թվով գերիներ ու անհայտ կորածներ ունեցող Հայաստանը չէ։ Իսկ մեր երազած ղեկավարն էլ պարտության խայտառակ փաստաթուղթ ստորագրած ու երկիրը կապիտուլյացիայի ենթարկած, թշվառության շեմը հասցրած ղեկավարը չի կարող լինել։

Նիկոլը ճիշտ է. «Միայն մի պատասխան կա, որ քեզ կփրկի քո զավակների արհամարհանքից.

-Ես զավա՛կս, հանուն քո ապագայի արել եմ ինձնից կախված ամեն ինչ: Հեռացրել եմ երկիրը թշվառության հասցրած կապիտուլյանտին։

Աննա Գալստյան

Հոգեբանի հետ բացահայտումներ-ի ֆեյսբուքյան էջից