Փաշինյանը կգնա՞ արյունահեղության (տեսանյութ)

LIVenews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը

Անդրանիկ Օզանյանի ծննդյան խորհրդանշական օրը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն արտահայտեց անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունել ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ուստի ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ: Այս հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց դուրս գալ Հանրապետության հրապարակ։ Կտանի՞ արդյոք նա քաղաքացիական բախումների։

Մանրամասները՝ տեսանյութում