Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը. Գեներալների կոչը ոստիկաններին

Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիններ

Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին:

Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձին գլխավոր շտաբի, կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը:

Հարգելի կոլեգաներ

Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական հնարավորությունը, թոթափեք կույր հնազանդությունը ու չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ու խեղկատակ ղեկավարների հրամանները:

Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով ոտիկանության ծառայողի ձեր պատիվն ու արժանապատվությունը: Դրանով դուք կկանխեք արյունահեղությունը, որին ձգտում է գլխավոր պետական դավաճանը: Նա դեռ չի հագեցել հինգ հազարից ավելի մեր զավակների արյունից:

Թաթուլ Պետրոսյան

Ոստիկանության պետի նախկին տեղակալ
Ոստիկանության գեներալ-մայոր
Գագիկ Համբարձումյան
Արդարադատության գեներալ-մայոր