Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն և քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին. ՀՀԿ ԳՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։

Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր և դավաճան քայլերի։

Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։

Կոչ ենք անում.

Մեր անդամներին և համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։

Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն և քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։

Ուժային կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ազգակործան  կապիտուլյանտի ապօրինի հրամանները և հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։