Եթե Երևանից ղեկավարությունը թույլ տար այս մարտավարությունը հասցնելու մինչև վերջ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները կարող էին այլ լինել․ Wargonzo

Wargonzo-ի թելեգրամյան ալիքը գրում է

«Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ @wargonzo նախագիծը այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումները կարող են օգտակար լինել: Իրականում կար մի ծրագիր, և այն կոչվում էր «Դժոխքի կիրճ»: Որքան գիտենք, այս ծրագրի հեղինակներից մեկը Արցախի Պաշտպանության բանակի ներկայիս ղեկավար Միքայել Արզումանյանն է:   Հադրութից մինչև Շուշի ձգվող «Դժոխքի կիրճում» հայերի կիրառած մարտավարությունն էր․ թույլ տալ թշնամու կենդանի ուժը մուտք գործի կիրճ, այնուհետև հարձակում գործել հրետանային և այլ հասանելի միջոցներից: @Wargonzo նախագծի թիմը դա տեսել է, տեսագրել և ցուցադրել: Այո, դա ռիսկային ծրագիր էր: Բայց եթե Երևանից ղեկավարությունը հնարավորություն տար այն հասցնելու այն մինչև վերջ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները կարող էին այլ լինել: Ամբողջովին տարբեր: Բայց Միքայել Արզումանյանը իր հետ չուներ Իսկանդեր և չէր կարող տնօրինել դրանք իր հայեցողությամբ: Մենք հիմա ոչ մեկին չենք փորձում արդարացնել կամ մեղադրել, մենք ասում ենք այն, ինչ կա:

Արցախի ՊԲ-ն այս կարգի զինատեսակ չունի: Բայց մեծ հույսեր էր կապում վերը նկարագրված ծրագրի հետ, մենք հրամանատարների մոտ խուճապ չնկատեցինք: Այո, դա հեշտ չէր, այո, առկա էր գործողությունների անհամապատասխանություն, բայց համոզմունք կար, որ առկա իրավիճակից դուրս գալու ելք կա: Բացի այդ, երկինքը ինչ-որ կերպ փակ էր, և անօդաչու թռչող սարքերը Արցախը չէին ռմբահարում այնքան, որքան պատերազմի սկզբում: Ալիևի ռեսուրսները սպառվել էին: Դրանք անվերջ չէին. 40 օր անընդմեջ առաջխաղացումը շատ ծախսատար է: Ամեն առումով: Այդ է պատճառը, որ պատերազմի վերջին մի քանի օրերին, ռազմաճակատի այլ հատվածներում (օրինակ ՝ Մարտունու մոտ), Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին նահանջել: Բաքվի բոլոր ուժերը նետվեցին Շուշիի մոտակայք, և եթե դրանք ոչնչացվեին այնտեղ, Ալիևը լուրջ խնդիրներ կունենար: Շատ լուրջ, բայց դա տեղի չունեցավ: Հայ ժողովուրդը լիովին իրավունք ունի իմանալ ինչու: Ինչ-որ մեկը պետք է դուրս գա ու անկեղծորեն խոսի այդ մասին»: