ՊՆ պարզաբանումը՝ ԳՇ պետի տեղակալի ծիծաղի մասով

Անսարք «Իսկանդեր»-ների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի ենթադրյալ մեկնաբանության հրապարակումից ժամեր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ Խաչատրյանի մեկնաբանության իր տարբերակով։

«Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել եւ եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրեւ դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը: Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել եւ, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք», – գրված է ՊՆ հայտարարության մեջ։