Հայրենիքի փրկության շարժումը վաղվանից ավտոմեքենաների շարասյունով գնալու է շրջաններ

Հայրենիքի փրկության շարժումը վաղվանից ավտոմեքենաների շարասյունով գնալու է շրջաններ:

«Ուզում ենք ողջ Հայաստանով պտտվել: Ինձ թվում է՝ գյուղերի վիճակը շատ ավելի վատն է, իրենց ինֆորմացիան ավելի քիչ է: Այս ալիքների մեծ մասը շրջաններ չի հասնում»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ Երևանում էլ երթեր, հանրահավաքներ կինեն, մի օր էլ կարող է նստացույց սկսեն, երբ տաքանա եղանակը:

«Չնայած ինձ թվում է՝ մինչ այդ կքշենք իրեն»,- ասաց Վ. Մանուկյանը: