Հիմա էլ պարզվում է՝ մեր զենքն է վատը… ցավոք չեմ կարող հայհոյել ուղիղ եթերում. Սոլովյովը՝ Փաշինյանին

Ռուս լրագրող, հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Соловьёв LIVE յութուբյան հաղորդման շրջանակներում ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովի հետ քննարկել է Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարությունները ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի անարդյունավետության մասին: «Լսում էի Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Հիմա էլ պարզվում է՝ մեր զենքն է վատը։ Ցավոք, չեմ կարող հայհոյել ուղիղ եթերում։ Մարդ, որը մեղավոր է հայ ժողովրդի մեծագույն աղետի մեջ, հայ ժողովրդի ամենամեծ նվաստացման մեջ,  շարունակում է պնդել, որ բոլորը մեղավոր են՝ բացի իրենից։ Ու սա ասում է երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը … Երկու տարի ժամանակ ունեիր, գնայի՛ր ու գնեի՛ր քո ցանկացած զենքերը»,- ասել է Սոլովյովը։