Նիկոլը Մեղրին հանձնել է թուրքին, ժողովրդին էլ խաբում է, թե ամեն ինչ լավ է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն է

Տարիներ առաջ, 1999 թվականի օգոստոսին սպարապետ Վազգեն Սարգսյանը Մեղրիի  մասին շատ կարևոր մի միտք է ասել․ «Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հա՛յ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ:

Քանի բանալի կար կախված 1915 թվից․․․

Մեղրին իր քար ու քռայով աշխարհի հզորներին մեր դուռն է բերում: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն՝ իրենց թվով, իրենց տնտեսությամբ, իրենց փողով, իրենց շահով: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը:

Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Մանրամասները՝ տեսանյութում