Արսեն Թորոսյանի՝ ՁԻԱՀ-ի կենտրոն մասին ստերի բացահայտումը (տեսանյութ)

Հարգելի գործընկերներ, լրանում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կազմաքանդման մեկ տարին։ Մեր նախաձեռնությունը սկսում է հրապարակումների շարք, որոնցում կբացահայտենք նախկինում առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա․Թորոսյանի և նախարարության այլ պաշտոնյաների կեղծ հայտարարությունները, ստերը և մանիպուլացիաները, որոնք հնչեցվել են որպես, այսպես կոչված, հիմնավորումներ՝ արդարացնելու ՀՀ կառավարության՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի վերակազմակերպման մասին որոշումը։

Առ այսօր գործող «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված է, որ ՀՀ բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիթորինգի նպատակով ՀՀ-ում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն։ Կենտրոնն այսօր փաստացի վերացված է, իսկ առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության ապօրինի որոշման պոստֆակտում լեգիտիմացման փորձը ս.թ. փետրվարի 11-ին Ազգային ժողովում ձախողվեց։

ՁԻԱՀ-ի կենտրոնի կազմաքանդման ընթացքում Ա․ Թորոսյանի հնչեցրած ստերը և դրանց բացահայտումները։ ՄԱՍ 1

Փաստ․ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին ՁԻԱՀ-ի կենտրոնի միացման որոշման նախագիծը կազմվել է առանց միացման նպատակահարմարության վերաբերյալ մասնագիտական քննարկումների։

Հակահամաճարակային ալյանս

Մանրամասները՝ տեսանյութում