Փաշինյանի երազանքները բախվեցին իրականության հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է նախկին պատգամավոր, «Հայահավաքի շարժում» նախաձեռնության անդամ Արագած Ախոյանը

Երեկ Նվեր Մնացականյանի մոտ հարցազրույցի ժամանակ հակադարձելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցադրմանը, թե ինչու պատերազմի երրորդ-չորրորդ օրերին «Իսկանդերը» չի կիրառվել, վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, թե իբրև այդ զենքը ամբողջությամբ չի պայթել, եղել է ոչ սարքին վիճակում։ Արագած Ախոյանն ասաց, որ Փաշինյանը շարունակում է իր ստերով մանիպուլացնել հանրությանը՝ պատերազմում իր կրած պարտության համար անընդմեջ մեղավորներ փնտրելով, միայն թե իրեն դրանում չմեղադրեն։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի սպառնալիքներին, որ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու, պարոն Ախոյանն ասաց, որ Քոչարյանը պետական մտածողությամբ այր է ձևանում, մինչդեռ իր ապապետական գոծունեության մասին բազմաթիվ փաստեր կան։ Հաղորդման հյուրը խոսեց նաև «Հայահավաքի շարժում» նախաձեռնության անդամների, այդ թվում իր նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին՝ տարբեր քրեական գործեր կարելու տարբերակով։

Ինչպե՞ս հնարավոր կլինի ի վերջո ճանապարհել այս իշխանություններին, և ովքե՞ր պետք է զբաղեցնեն նրանց տեղը, արդյո՞ք փողոցով հնարավոր կլինի Փաշինյանին և իր վարչակազմին հեռացնել իշխանությունից, ինչո՞ւ են իշխանություններն ամեն գնով շարունակում կառչած մնալ պետական աթոռներից։ Արագած Ախոյանը չբացառեց, որ իրենց տերերը թույլ չեն տալիս, քանի որ սրանք դեռ հակապետական անելիքներ ունեն և գործը պետք է մինչև վերջ հասցնեն։

Մանրամասները՝ տեսանյութում