Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված

Արտաքին քաղաքական ևս մեկ անհետևողականություն
  1. 2019թ. սեպտեմբերին կառավարությունը «մեծ խաբարով» որոշեց դեսպանություն բացել Իսրայելում:
  2. Թեմայի շուրջ հետևողականորեն չաշխատեց բարեկամ Իրանի հետ և դրա պատճառով հարաբերություններում խնդիրներ ստեղծվեցին:
  3. 2020թ. հոկտեմբերի 1-ին՝ պատերազմի օրերին դեսպանին հետ կանչեց, որպես բողոքի նշան (իրականում դեսպանն այդ պահին Երևանում էր, որքանով ինձ է հայտնի), սակայն կարող էր Իսրայելի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել, իսկ մեր դեսպանը լիներ Իսրայելում՝ առնվազն Ադրբեջանին զենք վաճառելու համար կռիվ տալու, աղմուկ հանելու և լրացուցիչ տեղեկություններ հայթայթելու նպատակով:
  4. 2020թ. դեկտեմբերին, ՀՀ-ն Իսրայելում իր սեփական դեսպանի նկատմամբ քրեական գործի վերաբերյալ հայտարարեց՝ առանց դեսպանին հետ կանչելու (առնվազն կարելի էր դրա մասին դեռ չբարձրաձայնել, իսկ դեսպանը շարունակում էր մնալ Երևանում):
  5. Հետևաբար, հիմա Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված, ում աշխատանքը դեսպանընկալ երկրում առնվազն ուղարկող պետության կողմից խոչընդոտված է և ով շարունակում է գտնվել Երևանում:

Այսինքն մենք մեզ որոշեցինք, նշանակեցինք, վնասից բացի օգուտ չունեցանք, մեր իսկ դեսպանի գործին էլ ինքներս խանգարեցինք:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից