Փաշինյանն իր մոտ է կանչել ոստիկանության 5 ղեկավարների և պահանջել՝ պատժել Իշխան Սաղաթելյանին և ցուցարարներին. Արամ Գաբրիելյանով

Փաշինյանի շրջապատում իմ աղբյուրները մանրամասներ են հայտնել փետրվարի 23-ին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանության կազմակերպած դաժան «սպանդի» կազմակերպիչների մասին։ Այդ մասին իր թելեգրամյան իր ալիքում գրում է ռուսաստանցի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը:

«Այսպես՝ ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, թե վարչապետ Փաշինյանը կարգելափակվի կառավարության շենքում, Նիկոլը հիստերիայի է բաձրացրել և սկսել բղավել հետևյալը. «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, ոչ թե երևանյան թափթփուկների խումբը»։

Վարչապետն իր մոտ է կանչել ոստիկանության 5 ղեկավարների և վերջնագիր ներկյացնելով պահանջել՝ դաժանորեն պատժել Սաղաթելյանին և ցուցարարներին։ Նիկոլի գլխավոր փաստարկը եղել է հետևյալը. «Թե՞ ցանկանում եք, որ ես պատմեմ, թե ինչպես եք դուք բոլորդ հրաժարվել կռվել Արցախում»։

Եվ ոստիկանության ղեկավարությունը հինգ հոգանոց շտաբ է ստեղծում։ Այդ բոլոր 5 ղեկավարները, խայտառակ բացահայտումների վախի ներքո, հավատարմության երդում են տալիս Փաշինյանին և խոստանում ստիպել ՀՀ ոստիկանությանը կանգնել վարչապետի կողքին։ Նիկոլը խորհրդակցությունն ավարտում է դարձյալ բղավոցներով.

«Միայն արյունով կարելի է նրանց ձեռքերը կապել»։ Ցուցարարների դեմ պայքարի շտաբը բաղկացած է հետևյալ հինգ բարձրաստիճան ոստիկաններից՝ Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, նրա առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան, ևս մեկ տեղակալ Վարդան Մովսիսյան, Ոստիկանության Երևանի վարչության պետ Սևան Քոչարյան, Ներքին զորքերի պետ Հայկ Բաբայան»,- պատմել է Գաբրիելյանովը: