Ռուս խաղաղապահները շինանյութով բեռնված չորրորդ շարասյունն են ուղեկցել դեպի Արցախ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ը:

Սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի չորրորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել  KamAZ մակնիշի 25 ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 180 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառի շրջան: Բեռի մեջ եղել են էլեկտրական սարքավորումներ, բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութ:

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: