Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է մարտական հերթափոխի

Փետրվարի 24-ին սահման հերթափոխի կմեկնի հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը: Այս մասին տեղեկացրել է եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը: Արմավիր քաղաքից մոտ 40 կամավորներից կազմված ջոկատի հրամանատարը վերջերս Արցախի նախագահի հրամանով Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանն է:

Խդր Հաջոյանի խոսքով, հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը իր հետ կտանի նաև Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը:

Գաղափարը՝ «Մալա Էզդիա» – եզդիների տուն նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանինը և Տիգրան Մեծ ՌՄՀՎ հիմնադիր տնօրեն գնդապետ Կորյուն Ղումաշյանինն է։