Գարնանն այստեղ պատերազմը կարող է վերսկսվել, եթե կարողանան Ռուսաստանը ներքաշել Ուկրաինայի հետ պատերազմի մեջ. 3

Դավադիր նախագծի նպատակը…

 

Սկիզբը` այստեղ

Պարզ է, որ Ուկրաինա-Ռուսաստան հնարավոր պատերազմի արդյունքում Ուկրաինան, ի վերջո, ջախջախիչ պարտություն է կրելու, սակայն արտաքին ուժերի նպատակը ծրագրվող պատերազմում Ուկրաինայի հաղթանակը չէ, այլ այդ պատերազմի հետևանքով Ռուսաստանում իրավիճակի ապակայունացումը, ներքին պայթյունը, ՌԴ ներկայիս իշխանության տապալումը ողջ երկրում կազմակերպված ու տարերային ապստամբությունների միջոցով:

Ուկրաինայի ձեռքով կրակից շագանակներ հանելու ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ծրագիրը, սակայն, կարող է տապալվել, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ սադրելուց և Ռուսաստանում ծանր ժամանակների (բազմաթիվ զոհեր, սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ և էական վատացում) վրա հասնելուց հետո, ռուսական ոգին դարձյալ լինի որոշիչ, ինչպիսին բազմիցս եղել է պատմության ընթացքում` թե՛ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ:

Այո՛, նրանց բոլոր հաշվարկները կարող են տապալվել, եթե ռուս ժողովուրդը գիտակցի, որ դրսի ուժերը փորձում են Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ դավադիր ծրագիր իրականացնել, ու դրանից հետո վեր կանգնի անձնականից` գերական համարելով երկիրը պետականության կորստից, առնվազն Արևմուտքի կողմից գաղութացվելուց փրկելը:

Իսկ որպեսզի գիտակցի, շատ կարևոր է, որ քարոզչական դաշտում օր առաջ կատարվի բավարար մակարդակի ու ծավալի աշխատանք, որը կազմակերպելու և իրականացնելու գործում անչափ մեծ է ՌԴ ղեկավարության, հայրենիքի անվտանգությանը, շահերին ծառայող քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների դերն ու պատասխանատվությունը: Ժողովրդին, առանց վախենալու, պետք է ասել ճշմարտությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի, նրանց ետևում կանգնած աշխարհի գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերի նպատակների մասին, որոնք փորձում են իրականացնել Ուկրաինայի միջոցով:

Վերոնշյալ ուժերի, պետությունների դավադիր ծրագիրը կարող է տապալվել նաև այն դեպքում, եթե այդ ծրագրի բնույթն ու նպատակը գիտակցելով, հասկանալով, որ իրենք ընդամենը զոհասեղանին դրվող զոհ են լինելու, իսկ շահառուն` նշված ուժերն ու պետությունները, դրա դեմ դուրս գան Ուկրաինայի ժողովուրդը և ռազմաքաղաքական ղեկավարության այն հատվածը, որն իսկապես հայրենասեր է և արկածախնդրությունը մերժող:

Ի վերջո, Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի, այսպես ասած, հարցերը լուծելու վերոնշյալ ուժերի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի ծրագիրը կարող է տապալվել, եթե հնարավոր պատերազմի ինչ-որ մի փուլում, երբ ՌԴ-ում, այնուամենայնիվ, պետականության գոյությանը սպառնացող ապստամբություններ սկսվեն, Ռուսաստանը որոշի պատերազմին հատու կերպով վերջ դնել` Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ մարտավարական նշանակության միջուկային զենքի գործադրմամբ: Թեև այս տարբերակի հավանականությունը չնչին է, բայց այն բացառված չէ, մանավանդ, եթե այդ պատերազմում ներգրավվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետություն, օրինակ, Լեհաստանը:

Աշխարհը դեռ կհամոզվի, թե ԱՄՆ նախագահի պաշտոնին աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի ներկայացուցիչ կամ գուցե ընդամենը վեցանոց Ջո Բայդենի տիրելը հակամարդկային և հակաաստվածային ինչ հետևանքներ է ունենալու: Հատկապես աշխարհի համար որոշիչ ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք Թրամփի պաշտոնավարության օրոք էլ վատ վիճակում էին, Բայդենի կամ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ սկսել են առավել սրվել: Պենտագոնի նոր ղեկավարը ՆԱՏՕ-ին մոտ մեկ շաբաթ առաջ կոչ է արել Ռուսաստանին դիմակայելու համար ավելացնել պաշտպանական ծախսերը: Իսկ թե ինչ է հայտարարել Բայդենը, կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:

Վերջերս Սև ծովում համատեղ վարժանքներ են իրականացրել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ռազմածովային ուժերը, նպատակը պարզ է` մի կողմից ուղերձ հղել Ռուսաստանին, որ Դոնբասում պատերազմի վերսկսման դեպքում չփորձի միջամտել, մյուս կողմից նախապատրաստվել ռուս-ուկրաինական ծրագրված ու հնարավոր պատերազմին: Այդ զորավարժություններից գրեթե անմիջապես հետո Սև ծովում օրերս համատեղ զորավարժություններ են սկսել ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերը: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այդ զորավարժությունները հստակորեն ուղղված են Ռուսաստանի դեմ, բոլորի համար ակնհայտ է, որ դրանք հակառուսական բնույթ են կրում:

«Զորավարժություններն անցկացվում են անմիջապես մեր երկրի սահմաններին, Սև ծովի մեր ափերի մոտ` այսպիսով սպառնալով խաղաղությանը և կայունությանը,- ասել է Մարիա Զախարովան:- Թվում է, թե ամերիկյան վեցերորդ նավատորմն անհամբեր է թշնամի գտնելու հարցում, նրանք դա անում են ապարդյուն»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ, սադրիչ են Պետդեպարտամենտի և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունները, որոնց համաձայն, դաշնակիցների հետ համատեղ զորավարժությունները կնպաստեն Եվրոպայում անվտանգության ամպապնդմանը:

Ընդգծենք, որ Պենտագոնն ու Պետդեպարտամենտը զորավարժությունների նպատակ հայտարարելով Եվրոպայում անվտանգության ամպապնդումը, դրա տակ նկատի ունեն ռուսական միջամտության բացառումն այն ժամանակ, երբ Ուկրաինան հարձակվելով Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վրա, փորձի նրանց տարածքները գրավելով, վերջ տալ հիշյալ հանրապետությունների գոյությանը, նրանց տարածքները բռնազավթել ու կցել իրեն:

Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը Սև ծովում Ուկրաինայի, ապա Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ իրականացնելով, նպատակ ունի վախեցնել կամ առնվազն զգուշացնել Ռուսաստանին, որ ինքը, Թուրքիայի հետ միասին, Ուկրաինային միայնակ չի թողնելու, թեև ինքն ու Թուրքիան անմիջականորեն չեն ներգրավվելու այդ պատերազմում, սակայն լինելու է ռազմական բազմաբնույթ աջակցություն, եթե Դոնբասում պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը փորձի միջամտել: Ռուսաստանն, իհարկե, շատ լավ հասկանում է այս ամենը:

«Եվրոպայում անվտանգության ամրապնդման համար Վաշինգտոնին խորհուրդ ենք տալիս ազդել Կիևի վրա` Մինսկի համաձայնությունների կատարման առումով»,- ասել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ ավելի շատ ռազմական տեխնիկա և զորք է տեղակայում` շատ լավ իմանալով, որ Ռուսաստանը չունի որևէ պետության վրա հարձակվելու նպատակ: Այո, ՌԴ-ն, իրոք, չունի որևէ պետության վրա հարձակվելու նպատակ, սակայն Զելենսկին և նրա ետևում կանգնած արտաքին ուժերը կարող են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ սադրել: Ինչպե՞ս…

Հիշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը է ս. թ. փետրվարի 10-ին ռուսական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վճռականորեն հավաստել է` «Մենք չենք լքի Դոնբասը: Չնայելով ոչ մի բանի»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փետրվարի 15-ին պարզաբանելով նախագահի խոսքը, ասել է, որ Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Դոնբասի ռուսալեզու բնակչությանը, քանի որ դա անող որևէ մեկը չկա:

Պեսկովը հիշեցրել է, որ Դոնբասում ապրում են շատ ռուսախոս մարդիկ, շեշտել, որ նրանք այժմ զրկված են սոցիալական ապահովությունից իրենց պետության՝ Ուկրաինայի կողմից, ապա հավելել, որ Ռուսաստանն այս կապակցությամբ կազմակերպում է մարդասիրական օգնության ավտոշարասյուններ և կշարունակի դա անել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ հավաստել է, որ Ռուսաստանը կշարունակի պաշտպանել այնտեղի ռուսախոս բնակչության շահերը: Դե հիմա պատկերացրեք, որ Դոնբասում վերսկսելով պատերազմը, Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացնում են այնտեղ մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական ավտոշարասյունը կամ բեռնատար ինքնաթիռը` պատճառաբանելով, թե դրանցով զենք, զինամթերք էր տեղափոխվում: Ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ն կլինի դրանից հետո Ռուսաստանի արձագանքը, և ի՞նչ կհաջորդի դրան…

Ռուսական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը Պուտինը նկատի ունենալով Ուկրաինան, ասել է, որ Դոնբասի ճակատագիրը որոշելու ժամանակ պետք է մտածել դրա հետևանքների մասին:

«Պետք է ուշադրություն դարձնել նախագահի այն խոսքին, որ ցանկացած քայլ իր հետևանքներն ունի, և նրանք պետք է կարողանան նախապես կանխատեսել»,- ասել է Պեսկովը:

Այո, ցանկացած քայլ իր հետևանքներն ունի, և թե՛ ՌԴ նախագահի, թե՛ նրա մամուլի քարտուղարի այս խոսքերն Ուկրաինային ժամանակին արված զգուշացում են, միաժամանակ ողջամտության կոչ: Մնում է, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը բավականաչափ ողջախոհ լինի ու հաշվի առնի հնարավոր բոլոր հետևանքները, ներառյալ նաև` իր յուրաքանչյուր անդամի համար: Ռուսական գերժամանակակից հրթիռները չափազանց ճշգրիտ են և անխոցելի: Արտաքին ուժերն, իրենց Զելենսկի գործակալի հետ միասին, Ռուսաստանի նկատմամբ կարող է չհասնեն իրենց նպատակին, սակայն նրանց սադրանքի արդյունքում բռնկված արկածախնդրական և եղբայրասպան պատերազմն Ուկրաինայի վրա հաստատ թանկ կնստի, չափազանց թանկ:

 

Արթուր Հովհաննիսյան