Նիկոլը քողարկում է իր դավաճանությունը կեղծ խոստումներով (լուսանկար)

Այսպիսի միտք կարող է արտահայտել պատմություն չիմացող և քաղաքականությունից ոչինչ չհասկացող մեկը…Դավաճան Նիկոլի պարագայում այդ երկու գործոններին գումարվում է նաև սեփական ազգադավությունը քողարկելը` թե բա տարածքները և Սյունիքի համայնքներն իրար կապող ճանապարհները թուրքին տալուց հետո ոչինչ չի փոխվել` ընդամենը մի քիչ լարում կա…Հայաստանի թերուս ու դավաճան վարչապետը չի հասկանում, որ իր կողմից թուրքին նվիրած տարածքները Բաքվի և Անկարայի համար պլացդարմ են ծառայելու դեպի Սյունիք ծավալվելու համար…

Ինչ վերաբերվում է դավաճան Նիկոլի մատնանշած Սյունիքում իրականացվելիք լայնածավալ Ոցիալ֊տնտեսական ծրագրերի իրականացմանն, ապա դա Նիկոլի հերթական սուտն է…Դավաճանը նույնիսկ իր պատճառով անօթևան դարձած շուռնուխցիների համար տներ չի կարող կառուցել, որն անում են բարերարները, ի՞նչ ծրագրերի մասին է բարձրաձայնում…Իր պատճառով վտանգի մեջ ապրող սյունեցիներն արդեն են սկսել լքել հայրենի բնակավայրերը. միայն Դավիթ Բեկ գյուղից մի քանի ընտանիք է հեռացել, իսկ գյուղի դպրոցից` 20 աշակերտ…

Այսքանից հետո դավաճն Նիկոլն իրեն թույլ է տալիս այնպես ներկայացնել իրավիճակը Սյունիքում, թե արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, իսկ սյունեցիներն էլ դեռ իրեն շնորհակալություն պետք է հայտնեն…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։