Վաղվա անհնազանդության ակցիայի վայրն ու ժամը անակնկալ է․ «Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա անհնազանդության ակցիան ավարտվեց

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» անհնազանդության ակցիան քիչ առաջ ավարտվեց։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգողներից Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ակցիաները շարունակելու են վաղը, թե որ ժամին ու որտեղ՝ անակնկալ կերպով կհայտարարեն, իսկ հինգշաբթի կլինեն ավտոերթեր Երևանում և Հայաստանի մարզերում: