Ոստիկանապետը հրաժարվեց այսօր հանդիպել ցուցարարների հետ

Մեզ ոստիկանապետի անունից փոխանցեցին, որ ոստիկանապետը մեզ հետ կհանդիպի, բայց ոչ այսօր։ Այս մասին ՀՀ ոստիկանության շենքի մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ցուցարարները այդ հայտարարությունից հետո սկսեցին վանկարկել՝ «Ամոթ»։

«Սրանով շատ հստակ է դառնում, որ ոստիկանապետը չի կարող պարզաբանում և բացատրություն տալ՝ այսօրվա իր կողմից կատարված ապօրինությունների համար։ Մենք գտնում էինք, որ սա շատ լավ առիթ էր, որ ոստիկանապետը իջներ ներքև և բոլորի առաջ խոստանար, որ ապօրինություններ այլևս չի կատարի, բայց դա չարեց», – ասաց Սաղաթելյանը։