Կարեն Թռչունյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Թռչունյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Կարեն Թռչունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,– ասվում է որոշման մեջ: