Եվրամիությունը Ռուսաստանի կարիքն ունի. Գերմանիայի արտգործնախարարը` Բրյուսելի իր գործընկերներին

Եվրամիությունը պետք է ուղիներ փնտրի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն պահպանելու համար, չնայած Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին փետրվարի 22-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, որը Բրյուսել էր ժամանել եվրոպացի գործընկերների հետ հանդիպման համար: Այս մասին գրում է EADaily-ն:

Նա նշեց, որ ԵՄ-ը կքննարկի Նավալնու հետ կապված իրավիճակի արձագանքը, ներառյալ այն հարցը, թե անհրաժե՞տ են նոր պատժամիջոցներ նրա դատավճռից հետո:

«Ես կողմ եմ այս հարցի վերաբերյալ որոշակի անձանց նկատմամբ պատժամիջոցների ցուցակ պատրաստելուն»,- ասել է Մաասը:

«Միևնույն ժամանակ, մենք պետք է ուղիներ փնտրենք Ռուսաստանի հետ երկխոսության մեջ մնալու համար: Մեզ պետք է Ռուսաստանը՝ բազմաթիվ միջազգային հակամարտություններ կարգավորելու համար,- ընդգծել է նա՝ հավելով,-մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք կառուցողական երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ:

Մաասը նաև իր կարծիքն է հայտնել Մոսկվայի հետ Բրյուսելի հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով, որ դրանք «գտնվում են ամենացածր կետում»: