Ոստիկանության բիրտ ուժի հետևանքները

Հայրենիքի փրկության շարժման իրականացրած անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ։

Ոստիկանների գործողություններից տուժել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանը՝ ոտքը կոտրվել է։

Բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները ևս տուժել են ոստիկանության բիրտ ուժից։

Քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքում ոստիկաները հրել և գցել են «Sputnik Արմենիա»-ի լուսանկարիչ Արամ Ներսեսյանին։ Բարեբախտաբար, վերջինս վնասվածքներ չի ստացել։