Այսօր՝ ժամը 18:00-ին, Արամի արձանի մոտ տեղի կունենա հավաք. Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա հավաք Արամի արձանի մոտ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), որտեղից կմեկնարկի երթ:

«Քաղաքացիներին հորդորում ենք ակտիվորեն մասնակցել բողոքի այս գործողությանը, որը նաև պետք է համարժեք արձագանք լինի այսօր կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող ակտիվիստների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու և անհիմն բերման ենթարկելու՝ ոստիկանական գործողություններին»,- ասված է շարժման տարածած հաղորդագրության մեջ։