«Դավաճան, հողատու» վանկարկումներով քաղաքացիներն ուղեկցեցին Փաշինյանին (տեսանյութ)

«Դավաճան, հողատու» վանկարկումներով՝ քաղաքացիները ուղեկցեցին Նիկոլ Փաշինյանին, որը դուրս էր գալիս Կառավարության 3-րդ մասնաշենքից։

Նշենք, որ Ոստիկանները բերման ենթարկեցին ամոտ 60 քաղաքացու։

Լրագրողներն էլ հորդորեցին Նիկոլ Փաշինյանին մոտենալ և պատասխանել նրանց հարցերին, սակայն Փաշինյանը չպատասխանեց նրանց։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը շենք, սակայն մինչև քաղաքացիների գալը Ոստիկանությունն արդեն շրջափակել էր Կառավարության շենքը, թույլ չտալով քաղաքացիներին կատարել մտադրվածը։

Tert.am-ի տեսանյութը