Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներին

Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարական երրորդ մասնաշենք արգելած քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկում։ Նրանք հանկարծակի մոտենում են քաղաքացիներին, և ոտքերից ու ձեռքերից բռնած տանում նրանց։ Բերման ենթարկվածների մեջ է նաև «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը։

Քաղացիներին բերման ենթարկելու պահին ոստիկանները հրում և գետնին են գցում իր աշխատանքը կատարող լրագրողներից մեկին։