Զինուժի «բարեփոխումների» գործընթացը հանրային քննարկման չի դրվել և առ այս պահը դրա մասին որևէ մեկը չի լսել․ Աբրահամյան

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ռուսական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ զինված ուժերի բարեփոխումներն ընթացքի մեջ է։

Այն փոփոխությունները, որոնց մասին հպանցիկ խոսել է նախարարը ոչ այդքան բարեփոխումների մասին են խոսում, որքան ստեղծված ծանր վիճակի ամրագրման։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ «բարեփոխումների» գործընթացը հանրային քննարկման չի դրվել և առ այս պահը դրա մասին որևէ մեկը չի լսել՝ առնվազն լրագրողական, փորձագիտական շրջանակներում այդ մասին այսօրվա հարցազրույցից են իմացել։

Ամեն փոփոխություն չի, որ կարելի է բարեփոխում անվանել և ցույց տալ, թե իբր ասելիք կամ անելիք կա։

Իսկ ովքեր ե՞ն այդ բարեփոխումներ մշակողներն ու իրականացնողները, դո՞ւք պարոն նախարար, որ բանակի պուլսին և հանրային տրամադրություններին չեք տիրապետում, թե՞ ձեր տեղակալները, ովքեր ոլորտից հեռու մարդիկ են և ուղղակի աթոռ են զբաղեցնում։

Հ.Գ. Հարցազրույցին առաջիկա օրերին մանրամասն դեռ կանդրադառնամ։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։