Ձեզ համար «պետությունը» ձեր պաշտոնն է, պարգևավճարը․ Իրավապաշտպանը՝ Անդրանիկ Քոչարյանին
O TEMPORA, O MORES!
Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր
«Եթե մարդիկ մտածում են, որ շենքեր պետք է գրավեն, պետք է մտածեն նաև, որ իրենց վրա կարող են կրակել․․․երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»
Եվ ով է բարբաջում։Սա ասում է մի անձնավորություն, ով իր համախոհների հետ կործանել է հայոց Արցախ պետությունը և կործանման եզրին հասցրել հայոց երկրորդ պետություն՝ Հայաստանի հանրապետությունը։
Դուք ինչ կապ ունեք պետություն հասկացողության հետ։ Ձեզ համար «պետությունը» ձեր պաշտոնն է, պարգևավճարը։ Ձեզ համար հայոց պետություն գոյություն չունի, դուք կործանում եք Հայաստանը, հանուն ձեր ստամոքսի և հանուն Ադրբեջանի։ Եվ դուք պատրաստ եք կրակել հայոց պետությունը վերականգնել ցանկացողների վրա։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։