Նիկոլի իշխանության հերթական խայտառակությունը. IDEX-2021-ի Հայաստանի դատարակ տաղավարը

Մեծ աղմուկ բարձրացավ, երբ բացահայտվեց, որ Աբու Դաբիում փետրվարի 21-25 անցկացվող IDEX 2021 ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցող Հայաստանի տաղավարը դատարկ է…

Քիչ առաջ դավաճան Նիկոլի մտերիմներից մեկի՝ Հակոբի “պարոն փետրվարի 31”-ի կողմից ղեկավարվող ԲՏԱ նախարարությունը պարզաբանել է, որ ինչ-որ լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի ու հիմա նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն…

Սա ևս մեկ ապացույց է, որ ազգադավ Նիկոլն ու իր թիմի ապիկար ներկայացուցիչները ոչնչի պիտանի չեն… Սրանք նույնիսկ մի ցուցահանդեսի պատշաճ չեն կարող մասնակցել…

Իշխանության գալուց ի վեր, սրանք իրենց դիլետանտիզմով և լկտի պահվածքով, ինչպես նաև երկիրը կապիտուլյացիայի տանելով միայն խայտառակել են Հայաստանը…

Ի դեպ, «պարոն փետրվարի 31» նախարարի այս տապալման համար ո՞վ է փոխհատուցելու Հայաստանի  դատարկ տաղավարի համար, որի վրա պետբյուջեից ծախսվել էր 40 միլիոն դրամ…

Հ.Գ. Հայկական զինատեսակները Աբու Դաբի չհասան, բայց ԲՏԱ նախարարը այնտեղ է…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից