Հիմա ի՞նչ, մի դեպքում իշխանություններն ունեն կրակելու իրավունք, իսկ մյուս դեպքում՝ իշխանությանը դրա համար կարելի է դատե՞լ

  1. Եթե, ըստ Անդրանիկ Քոչարյանի, պետությունն ունի կրակելու լեգիտիմ իրավունք, ապա ի՞նչ հարցեր կան նախկին իշխանություններին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։
  2. Եթե 2008-ին ժողովուրդը, ըստ այսօրվա իշխանությունների, իրավունք ուներ ապստամբելու, ապա ինչու՞ Նաիրի Հունանյանին իրենք դեռ չեն ազատել բանտից, չէ՞ որ նա էլ իր մեթոդով է իրագործել «ապստամբելու» իր իրավուքը։

Մեկ գլխում 2 իրար հակասող միտք չպետք է լինի։

Հիմա ի՞նչ, մի դեպքում իշխանություններն ունեն կրակելու իրավունք, իսկ մյուս դեպքում՝ իշխանությանը դրա համար կարելի է դատե՞լ։

Հիմա ի՞նչ, մի դեպքում ժողովուրդն ունի ապստամբելու իրավունք, և այդ իրավուքի խախտման համար դուք մարդկանց դատում եք, իսկ այլ դեպքերում դուք, մի կողմից, հղում եք անում իշխանություններին լեգիտիմ կրակելու իրավունքի վրա, բայց մյուս կողմից էլ նրան, ով 1999-ին «ապստամբել է», բանտից չե՞ք ազատում ու ներողություն չեք խնդրում այսքան տարի «խոշտանգելու» համար։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից